Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 103
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ, ՃԱԿԱՏԵՆ ԳՅՈԻՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՎԱՐԴԳԵՍ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԱՂԱԳՈՒԼՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՀԵՏ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի  18-րդ  հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածով, 71-րդ հոդվածի 3-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետի,  հաշվի առնելով  պետական սահմանի պաշտպանությանը միտված Կապան համայնքի ղեկավարի   առաջարկությունը և հիմք ընդունելով Վարդգես Բալասանյանի և Արթուր Աղագուլյանի գրավոր համաձայնությունները,   Կապան համայնքի ավագանին   որոշում  է.

Կապան համայնքի Ճակատեն գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Վարդգես Բալասանյանին պատկանող 0.3845հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը (կադաստրային ծածկագիր՝ 09-061-0671-0009) փոխանակել Կապան համայնքի սեփականությունը հանդիսացող, Ճակատեն գյուղում գտնվող 1.0 հեկտար գյուղատնտեսական նշանակության վարելահողի (կադաստրային ծածկագիր՝ 09-061-0133-0017) հետ՝ պաշտպանական նպատակներով օգտագործելու համար:

2. Կապան համայնքի Ճակատեն գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Արթուր Աղագուլյանին պատկանող 0.371 հեկտար գյուղատնտեսական նշանակության վարելահողը (կադաստրային ծածկագիր՝ 09-061-0671-0008) փոխանակել Կապան համայնքի սեփականությունը հանդիսացող, Ճակատեն գյուղում գտնվող 1.0 հեկտար գյուղատնտեսական նշանակության վարելահողի (կադաստրային ծածկագիր՝ 09-061-0133-0016) հետ՝ պաշտպանական նպատակներով օգտագործելու համար:

3. Համայնքի ղեկավարին՝

1) 10-օրյա ժամկետում Վարդգես Բալասանյանի և Արթուր Աղագուլյանի հետ կնքել հողամասի փոխանակության պայմանագրեր՝ ապահովելով պայմանագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցումը:

2) Փոխանակության պայմանագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցումից հետո, պաշտպանական նպատակներով անհատույց սեփականության իրավունքով Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու համար, սկսել համայնքային սեփականություն ճանաչված 0.3845 և 0.371 հեկտար հողամասերի նպատակային նշանակության փոփոխության գործընթաց:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner