Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, հաշվի առնելով Կապանի քաղաքապետին կից գեղարվեստական խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 10 նիստի արձանագրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության կողմ, դեմ, ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1.Կապան քաղաքի Ռաֆայել Մինասյան փողոցի թիվ 13 և 14 շենքերին հարող տարածքում կառուցվելիք պուրակն անվանակոչել «Հիշատակի պուրակ»՝ ի հիշատակ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի կապանցի զոհերի:
2.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
|