Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 127
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՆՆԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման ամսին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, համաձայն <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 35-րդ գլխի 606-628-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի <<Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների /ամառանոցների/ և դրանց կից շինությունների, առանձին կանգնած հասարակական և արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների տեղադրության /տարածագնահատման գոտիականության/ գործակիցերը հաստատելու մասին>> թիվ 470-Ն որոշման և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության     կողմ,     դեմ,      ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է.

1.Հաստատել համայնքի սեփականություն համարվող գույքը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրման դեպքում 1 քառ.մետրի համար ամսական վարձավճարի չափը` ըստ գույքի գտնվելու վայրի և նշանակության`

Տրամադրվող գույքի նշանակությունը           Վարձավճարի ամսական չափը 1 քառ. մետրի համար, ըստ                                                                                           տարածագնահատման գոտիների /դրամ/

                                                                          X      XI     XII   XIII  XIV    XV   XVI

1Հասարակական նշանակության տարածքներ   800  700  600  500  400  400  400

2Ոչ բնակելի տարածքներ                                   600  500  400  300  200  200  200

3Արտադրական նշանակության տարածքներ     400  300  200  150  100  100  100

 

2.Համայնքի Կապան բնակավայրի տարածքում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող կամուրջների կողամասերը արտաքին գովազդ տեղադրելու նպատակով վարձակալության տրամադրելու համար 1 քառ.մետրի համար սահմանել 200 դրամ  ամսական վարձավճար:

3. Վարձակալությամբ հանձնվող գույքի վարձավճարների նկատմամբ սահմանել հետևյալ գործակիցները`

1) Առևտրային կազմակերպություններ /ձեռնարկատիրական 

գործունեություն  իրականացնող իրավաբանական և  ֆիզիկական անձ/  1.0

2) Ոչ առևտրային կազմակերպություններ

կանոնադրական  գործունեության իրականացման  դեպքում`                 0.5

3) Միջազգային ոչ առևտրային կազմակերպություններ                           0.5

4) Կառավարչական հիմնարկներ, հասարակական կազմակերպություններ,

հիմնադրամներ, հասարակական-քաղաքական կազմակերպություններ, 

կուսակցություններ                                                                               0.25

5) Այլ կազմակերպություններ                                                                1.0

4. Ոչ բնակելի տարածքների  տրամադրման դեպքում  հաշվարկված վարձավճարի նկատմամբ ըստ հարկայնության լրացուցիչ կիրառել հետևյալ  գործակիցները`

1)  առաջին հարկերի համար                                                               1.0 

2)  առաջինից բարձր հարկեր                                                              0.9

3) վերնահարկեր և տանիքներ                                                            0.8

4) կիսանկուղային հարկեր                                                                  0.8

5) նկուղային հարկեր                                                                          0.5

5. Կնքվող պայմանագրերում նախատեսել, որ

1) վարձավճարի վճարման ժամկետ սահմանվում է պարտավորությունների ծագման ամսվան/եռամսյակին/տարվան  հաջորդող  ամսվա 15-ը: 

2) վարձավճարի վճարումը պայմանագրով նախատեսված ժամկետից ուշացնելու դեպքում վարձակալի համար սահմանվում է տույժ՝ ուշացման յուրաքանչյուր օրվա համար՝ չմուծված վճարի գումարի 0.05 %-ի չափով: 

3) վարձակալի կողմից վարձավճարը ավելի քան 183 օր ուշացնելու դեպքում վարձատուն իրավունք է ստանում քննարկել կնքված պայմանագրի նպատակահարմարությունը և միակողմանի լուծել այն: 

4) ավագանու կողմից վարձավճարների չափերի փոփոխության դեպքում կնքված պայմանագրերի վարձավճարները ոչ ավելի հաճախ, քան յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ, համայնքի պահանջով ենթակա են վերանայման՝ համաձայն տվյալ պահին գործող դրույքաչափերի:

6. Վարձավճարի հաշվարկման և վճարման պարբերականությունը, կարգը և պայմանները որոշվում են վարձակալության պայմանագրով: 

7. Վարձակալությամբ տրամադրվող գույքի օգտագործման համար կողմերի առաջարկությամբ և /կամ/ համաձայնությամբ կարող է սահմանվել վարձավճարի այլ չափ`  սույն որոշմամբ հաստատված վճարների չափից ոչ պակաս: 

8. Թույլատրել համայնքային ենթակայության ոչ առևտրային կազմակերպությունների տնօրեններին ինքնուրույն կնքել կանոնադրական նպատակների իրականացման համար կազմակերպությանը փոխանցված անշարժ գույքի վարձակալության պայմանագրեր սույն որոշմամբ սահմանված պայմաններով և դրույքաչափերով՝ վարձակալության գանձված գումարների վերաբերյալ եռամսյակային հաշվետվություն ներկայացնելով համայնքապետարան: 

 9. Առաջարկել համայնքի ղեկավարին մինչև 2018 թվականի փետրվարի ---ը կնքված գույքի վարձակալության պայմանագրերում վարձավճարի վճարումը պայմանագրով նախատեսված ժամկետից ուշացնելու համար սահմանված տույժի հաշվարկման դրույքաչափը սույն որոշման 5-րդ կետի 2)-րդ ենթակետով սահմանված դրույքաչափը գերազանցելու դեպքում պայմանագրային կողմի հետ համաձայնեցնելով՝ 2018 թվականի հունվարի 1-ից սկսած տույժերի հաշվարկները իրականացնել 0,05% դրույքաչափով:

10. Ուժը կորցրած ճանաչել Կապան քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի <<Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու վարձավճարների չափերը հաստատելու մասին>> թիվ 94-Ն որոշումը:

11. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՆԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner