| Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 8)-րդ կետի   և հաշվի առնելով համայնքի  ղեկավարի  առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության     կողմ,      դեմ,       ձեռնպահ արդյունքներով,  համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է. 1.Համայնքային սեփականություն հանդիսացող, համայնքի Ծավ գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության 0.01585 հա հողամասը /ծածկագիր 09-048-0206-0006/ հողամասի ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի միջոցով օտարել «Էներգացանցշին» ԲԲ ընկերությանը՝  3570,0 /երեք հազար հինգ հարյուր յոթանասուն/ դրամ կադաստրային արժեքով:  2.Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |