Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 մայիսի 2024 թվականի N 751-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՉԱԳԱՆ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.07 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐԿԱԴՅԱ ԱՇՈՏԻ ՂՈՆՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՆՐԱ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ,  24-րդ կետերով,  43 հոդվածով, Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին ՀՀ օրենքի 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածներով, համաձայն ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի Իրավունք հաստատող փաստաթղթերիը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին ՀՀ օրենքի կիրառումն ապահովելու մասին թիվ 1328-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն  որոշման, հաշվի առնելով, որ Կապան քաղաքի Վաչագան թաղամասում գտնվող բնակելի տան հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1), 2), 3) ենթակետերով սահմանված պահանջներին և այն, որ հողամասն ընգրկված չէ 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի   15-ը, չի հակասում քաղաքաշինական նորմերին և որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, հիմք ընդունելով Հայաստանի ազգային արխիվ ՊՈԱԿ-ի Սյունիքի մարզային մասնաճյուղի 06.03.2023թ. թիվ ՍՆ-197,  Հայաստանի Հանրապետության  անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 07.03.2023թ. թիվ ԱՏ-07032023-09-1127, Վաչագան թաղամասի թաղային լիազորի կողմից 25.03.2024թ. տրված տեղեկանքները /բնակելի տունը կառուցված է 1988թ., տիրապետում է Արկադյա Ղոնյանը/ և հաշվի առնելով Արկադյա Ղոնյանի դիմումը. ո ր ո շ ու մ ե մ      

1.Համայնքի Կապան քաղաքի Վաչագան թաղամասում գտնվող գույքային միավորների նկատմամբ Արկադյա Աշոտի Ղոնյանի /ծնված 02.01.1955թ, ՆՔ 001084201, տրված 041 կողմից/ իրավունքները վերականգնել բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0.07 հա մակերեսով հողամասի չափով:

2.Սահմանազատված 0.07 հա մակերեսով հողամասի վրա գտնվող 129.7 քառ.մ ներքին մակերեսով բնակելի տունը, 36.0 քառ․մ ներքին մակերեսով անասնաշենքը համարել նրա սեփականությունը:              

3.Բնակելի տանը տրամադրել հասցե. Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք.Կապան, Վաչագան թաղամաս, թիվ 171:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(48.38 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner