Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ, 67-րդ, 91-րդ հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի N 723-Ն, 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշումների և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Կապան համայնքի վարչական տարածքում՝ Չափնի գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության ներքոհիշյալ հողամասերը աճուրդային կարգով օտարել` գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով
1) 7.59779 հա /կադաստրային ծածկագիր՝ 09-079-0215-0007/՝ խոտհարքի համար մեկնարկային գինը՝ 1 956 440 (մեկ միլիոն ինը հարյուր հիսունվեց հազար չորս հարյուր քառասուն) ՀՀ դրամ,
2) 10.88799 հա /կադաստրային ծածկագիր՝ 09-079-0215-0011/՝ խոտհարքի համար մեկնարկային գինը 4 681 840 (չորս միլիոն վեց հարյուր ութսունմեկ հազար ութ հարյուր քառասուն) ՀՀ դրամ
2. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասերի աճուրդի կազմակերպումը և իրականացումը: