Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 54
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի ԹԻՎ 3 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը նիստի օրակարգը հաստատելու մասին, համայնքի ավագանին    որոշում  է.

Հաստատել Կապան համայնքի ավագանու 2020 թվականի մարտի 4-ի թիվ 3  արտահերթ  նիստի օրակարգը.

1.Կապան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 129-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

2.Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ /սուբվենցիաներ/ ստանալու նպատակով 2020 թվականին կողային բարձման երկու աղբատար մեքենայի ձեռքբերման համար բյուջետային ծրագրավորման հայտ ներկայացնելուն համաձայնություն տալու մասին

3.Կապան համայնքի ավագանու 2019 թվականի փետրվարի 26-ի թիվ 4-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

4.Կապան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 05-ի թիվ  108-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

5.Կապան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 05-ի թիվ 109-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

6.Կապան համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին

7.Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը՝ Բաղաբերդ թաղամասի թիվ 4/7 հասցեում գտնվող տարածքը սպասարկման հողամասով ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին

8.Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրերից ծագած պարտավորությունները՝ պարտքը ներելու միջոցով դադարեցնելու մասին

9.Սյունիքի մարզի Կապան համայնքի /բնակավայրի/ գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու և համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության հողերից 0.17648հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին

10. Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 3/18  հասցեում գտնվող տարածքի  սպասարկման  0.01042 հա հողամասը  ուղղակի վաճառքի միջոցով  օտարելու մասին

11.Սյունիքի մարզի Կապան  համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 22-ի  N 5-Ա  որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

12. Սյունիքի մարզի Կապան  համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 05-ի N 120-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

13. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Բարգուշատ, Սզնակ, Դիցմայրի, Խորձոր, Աղվանի գյուղերի փողոցները թվային կարգով անվանակոչելու մասին   

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(15.61 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner