Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 106
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՆՆԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2016 թվականի N_
2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-ԻՆ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20)-րդ կետով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 207-րդ հոդվածի 2-րդ մասով, 441-րդ հոդվածի 2-րդ մասով, 466-րդ հոդվածի 1-ին մասով, 468-րդ հոդվածի 1-ին մասով և 469-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3)-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ և 72-րդ հոդվածներով, համաձայն ՀՀ կառավարության 2005 թվականի նոյեմբերի 24-ի ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովելու մասին» թիվ 2093-Ն որոշման 5-րդ կետի, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 2270522 վկայականը և ՀՀ ԿԱԱԳԿ պետական կոմիտեի կողմից տրված թիվ ԱՏ-25/03/2016-22-0022 տեղեկանքը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության       կողմ,       դեմ,      ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին   ո ր ո շ ու մ   է. 

1.2005 թվականի օգոստոսի 16-ին Կապանի քաղաքապետարանի և «Կապանի «Լեռնագործ» ֆուտբոլային ակումբ» ՀԿ-ի /նախագահ՝ Գառնիկ Օհանջանյան/  միջև կնքված հողի վարձակալության պայմանագրում կատարել  հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1)Պայմանագրի 1-ին կետում «Ա. Մանուկյան փողոց»  բառերը փոխարինել «Սյունիքի մարզ, ք. Կապան, Թումանյան փողոց, թիվ 11» բառերով:

2)Պայմանագրի 8-րդ կետում «Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է 17870,0x14,28=255184 դրամ, համաձայն հողի մրցույթով վարձակալության 19 հուլիսի 2005թ. թիվ 79 արձանագրության» բառերը փոխարինել «Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է 2012718.0 /երկու միլիոն տասներկու հազար յոթ հարյուր տասնութ/ դրամ համաձայն համայնքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 81-Ն որոշման» բառերով:

3)Պայմանագրի 15-րդ կետում «10 /տասը/ տարի ժամկետով» բառերը փոխարինել «մինչև 2040 թվականի դեկտեմբերի 31-ը ժամկետով» բառերով:

4)Պայմանագրի «Կողմերի իրավունքներն ու պարտականությունները» բաժինը լրացնել նոր 5.7 կետով, ըստ որի պայմանագրի գործողության ընթացքում Վարձակալը պարտավորվում է ք. Կապան, Թումանյան փողոց, թիվ 11 հասցեում գտնվող մարզահամալիրը ըստ անհրաժեշտության անվճար տրամադրել Կապանի համայնքապետարանին՝  համաքաղաքային միջոցառումներ կազմակերպելու համար:

2.Սույն որոշմամբ նախատեսված փոփոխությունների և լրացման համար գործողության սկիզբ համարել 2015 թվականի օգոստոսի 16-ը:

3.Ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 2015 թվականի հոկտեմբերի 08-ի «Համայնքի սեփականություն հանդիսացող, Թումանյան փողոցի թիվ 11 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին» թիվ 71-Ա որոշումը:

4.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՆԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner