Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 209
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 հուլիսի 2017 թվականի N 47-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔԸ` ՁՈՐՔ ԹԱՂԱՄԱՍ, 18/2 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԱՐԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի ԹԻՎ 23-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով,  Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի կանոններով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրոնքի 72-րդ հոդվածով և  հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության  9 կողմ,    0  դեմ,   0  ձեռնպահ արդյունքներով,  համայնքի ավագանին   ո ր ո շ ու մ  է.

1. Համայնքային սեփականություն համարվող, Կապան քաղաքի Ձորք թաղամասի թիվ 18 շենքի թիվ 2 բնակարանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել քաղաքացի Կարինե Ռաֆիկի Բունյաթյանի ընտանիքին՝ 

ընտանիքի կազմը.

Կարինե Ռաֆիկի Բունյաթյան – վարձակալ

Գագիկ Գևորգի Լաչինյան – տղան

Գոռ Գևորգի Լաչինյան – տղան

Անահիտ Գուրգենի Հովսեփյան - մայրը 

2. Կարինե Բունյաթյանի հետ կնքել համապատասխան պայմանագիր՝ մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը ժամկետով:

3. Կնքվող պայմանագով նախատեսել, որ պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում փոխառուի կողմից պայմանագրով ստանձնած պարտավորությունները պատշաճ կատարելու դեպքում փոխառուն փոխատուի ընտրությամբ ձեռք է բերում նշված բնակարանի անհատույց օգտագործման նոր պայմանագիր կնքելու կամ գնման կամ անհատույց ձեռք բերելու նախապատվության իրավունք:

4. Ուժը կորցրած ճանաչել Կապան համայնքի ավագանու 2017 թվականի ապրիլի 20-ի «Համայնքի սեփականություն համարվող գույքը՝ Ձորք թաղամասի թիվ 18, թիվ 2 բնակարանը վարձակալության տրամադրելու մասին» թիվ 23-Ա որոշումը: 

5. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված  կարգով:


Կողմ -9

ԲԱԴԱԼՅԱՆ ԱԻԴԱ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՎԱՀԵ

ԴԱՎԹՅԱՆ ՆԱՐԵԿ

ԴԱՎԹՅԱՆ ՍՊԱՐՏԱԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՐԵԿ

ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ԱՐԱՄ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԷԴԳԱՐ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ՆԱՊՈԼԵՈՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(48.65 Կբ) Voroshum
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner