Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 հոկտեմբերի 2015 թվականի N 60-Ա

ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի ԹԻՎ 5 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ և 14-րդ հոդվածներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը նիստի օրակարգը հաստատելու մասին, որոշման նախագծի քվեարկության   8 կողմ,   0 դեմ,  0 ձեռնպահ արդյունքներով,  համայնքի ավագանին   ո ր ո շ ու մ  է.

Հաստատել Կապան քաղաքային համայնքի ավագանու 2015 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ  5  նիստի օրակարգը.
1. Կապան քաղաքային համայնքի ավագանու 2014 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 97-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
2. Համայնքի Գր. Արզումանյան փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 12/1 և 12/2 հասցեներում գտնվող 0,02657 հա և 0,0327 հա հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու և ուղղակի վաճառքի միջոցով Լուսիկ Գևորգյանին ու Սենիկ Պետրոսյանին օտարելու մասին
3. Համայնքի Բաղաբուրջ թաղամասի թիվ 166/1 հասցեում գտնվող 0,0625 հա հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու և ուղղակի վաճառքի միջոցով Վահրամ Արզումանյանին օտարելու մասին
4. Համայնքի Վահանավանք թաղամասի «Վահանավանք» այգեգործական ընկերության թիվ 10/1 հասցեում գտնվող 0,01695 հա հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու և ուղղակի վաճառքի միջոցով Յուրի Պողոսյանին օտարելու մասին
5. Համայնքային սեփականություն հանդիսացող Ազատամարտիկների փողոցի թիվ 61 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,06 հա հողամասը բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով վաճառելու մասին
6. Համայնքային սեփականություն հանդիսացող Բաղաբերդ թաղամասի թիվ 3/20 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման 0,015 հա հողամասը հասարակական կառուցապատման նպատակով Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով անհատույց փոխանցելու մասին
7. Կապան քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող, «Անհայտ» քաղաքացիներին որպես սեփականություն փոխանցված հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին
8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքային համայնքի գլխավոր հատակագծում կատարված փոփոխությունները և առանձին հատվածների գոտիավորման նախագիծը հաստատելու մասին
9. Կապան քաղաքի Երկաթուղային կայարանին հարակից հրապարակն անվանակոչելու մասին
10. Համայնք սեփականություն համարվող մի շարք բնակարաններ անհատույց /նվիրատվության կարգով/ օտարելու մասին
11. Համայնքի սեփականություն հանդիսացող Թումանյան փողոցի թիվ 11 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման 1,787 հա հողամասը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին
12. Համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի բարեկարգման կարգը սահմանելու մասին
13. Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով Կապան քաղաքի մանկական զբոսայգի ՀՈԱԿ-ին փոխանցելու մասին
14. Պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner