Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 172
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 մարտի 2021 թվականի N 254-Ա

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանս քննելով Սիլվա Քերոբի Շահբազյանի նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1541 հոդվածի հատկանիշներով հարուցված վարչական իրավախախտման վերաբերյալ գործը, 

ՊԱՐԶԵՑԻ

Սիլվա Շահբազյանին տրվել է շինարարության թույլտվություն` տարածքի վերակառուցման աշխատանքների կատարման համար։ Շինարարության թույլտվությամբ նախատեսվել է, որ շինարարական աշխատանքները պետք է իրականացվեն և ավարտվեն 3 (երեք) ամսվա ընթացքում, սակայն նշված աշխատանքները նախատեսված ժամկետներում չեն ավարտվել։ 

Այսինքն Սիլվա Շահբազյանը կատարել է վարչական իրավախախտում (զանցանք), որը նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1541 հոդվածով, մեղավոր է այն կատարելու մեջ և ենթակա է վարչական պատասխանատվության։

Շինարարության նախահաշվային արժեքը կազմում է 3467850 ՀՀ դրամ։

 Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի   1-ին մասի 26-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 32-րդ, 1541-րդ, 2191-րդ, 281-րդ և 282-րդ հոդվածներով՝

 

ՈՐՈՇԵՑԻ

 1. Սիլվա Քերոբի Շահբազյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1541 հոդվածի 1-ին պարբերությամբ նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար որպես վարչական տույժ նշանակել տուգանք՝ շինարարության նախահաշվային արժեքի մեկ տոկոսի՝ 34679 ՀՀ դրամի չափով:

2. Նշանակված տուգանքը ենթակա է վճարման (ՀՀ ՖՆ գործառնական վարչության հ/հ 900315201153) սույն որոշումը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան  տասնհինգ օրվա ընթացքում, իսկ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:  

3. Սույն որոշմամբ նշանակված տուգանքի վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը կներկայացվի հարկադիր կատարման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքին համապատասխան` վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ եռամսյա ժամկետում:

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։

5. Սույն որոշումը կարող է գանգատարկվել (բողոքարկվել) վարչական կարգով՝ այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում` որոշումն ուժի մեջ մտնելու պահից։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner