|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
02 մայիսի 2019 թվականի N 48-Ա |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ՝ ԲԱՂԱԲԵՐԴ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 3/21 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 35.0 ՔԱՌ.Մ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ 0.00376 ՀԱ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20)-րդ կետով, համաձայն Կապան համայնքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 29-ի «Համայնքային սեփականություն համարվող գույքը /ոչ բնակելի տարածքները և շինությունները/ ուղղակի վաճառքով և հրապարակային սակարկություններով օտարելու դեպքում օտարման գին սահմանելու մասին» թիվ 103-Ա որոշման, հաշվի առնելով անշարժ գույքի գնահատման 08.04.2019թ. N12 հաշվետվությունը, Վահե Մարգարյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է. 1.Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Բաղաբերդ թաղամասի թիվ 3/21 հասցեում գտնվող35.0 քառ.մ մակերեսով հասարակական նշանակության շինությունը 0.00376հա սպասարկման հողամասով /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 26032019-09-0024/ ուղղակի օտարել Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 6 շենքի թիվ 33 բնակարանի բնակիչ Վահե Մարգարյանին 612000 /վեց հարյուր տասներկու հազար/ դրամով:
2.Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
|
Կողմ -12 ԱՆՏՈՆՅԱՆ ԱՐԵՆ ԱՍՐՅԱՆ ՎԱՉԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԻԼԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՎԱՀԵ ԴԱՎԹՅԱՆ ՆԱՐԵԿ ԴԱՎԹՅԱՆ ՇԱՆԹ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ԻՎԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՄՈ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԺԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(49.90 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|