Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հոկտեմբերի 2018 թվականի N 114-Ա

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ՝ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ, Մ.ՊԱՊՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 8 Բ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՐԵՔ ՀԱՐԿԱՆԻ ՇԵՆՔԻ ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՐԿԵՐՆ ՈՒ ԱՎՏՈՏՆԱԿԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի «Համայնքի սեփականության գույքի ցանկը սահմանելու մասին» թիվ 51 որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման 2018 թվականի հունիսի 25-ի N 72 տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալի 2018 թվականի սեպտեմբերի 26-ի N 02/22.33/5633-18 գրությունը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության  9 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ արդյունքներով,  համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է.

1.Կապան համայնքի Կապան քաղաքի՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կառուցված, Մ. Պապյան փողոցի թիվ 8 բ հասցեում գտնվող երեք հարկանի շենքի առաջին և երկրորդ հարկերն ու ավտոտնակը համարել համայնքային սեփականություն՝ համապատասխան փոփոխություններ կատարելով համայնքի գույքագրման փաստաթղթերում և ընդգրկել համայնքի հաշվեկշռում:

2. Համայնքի ղեկավարի պաշտոնակատարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


Կողմ -9

ԱՆՏՈՆՅԱՆ ԱՐԵՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԻԼԵՆ

ԴԱՎԹՅԱՆ ՆԱՐԵԿ

ԴԱՎԹՅԱՆ ՇԱՆԹ

ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ԻՎԱՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՄՈ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՅԿ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(47.17 Կբ) Voroshum
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner