Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մաս 22) կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին և 30-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշումով և հաշվի առնելով Նահապետ Մկրտչյանի դիմումը. ո ր ո շ ու մ ե մ
Սեփականության իրավունքով Նահապետ Մկրտչյանին պատկանող, Կապան համայնքի Գեղանուշ գյուղում գտնվող բնակելի տանը և 0,5389 հա տնամերձ հողամասին տրամադրել հասցե. Սյունիքի մարզ, Կապան համայնք, Գեղանուշ գյուղ, Գյումարան թաղամաս, թիվ 25 տուն:
Ուժը կորցրած համարել համայնքի ղեկավարի 21.03.2019 թվականի թիվ 433-Ա որոշումը: