Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 141
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՆՆԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ԱՌԱՆՁԻՆ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՀՈՒՍԱԼԻ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42)-րդ կետով, «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 5)-րդ կետով, 15-րդ հոդվածի 4-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի «Գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների ու դրանց գնահատությունների, ինչպես նաև փոխադրամիջոցների վերաբերյալ տեղեկությունների ներկայացման կարգը սահմանելու մասին»  թիվ 641-Ն և 2015 թվականի հունիսի 25-ի «Տրանսպորտային միջոցները խոտանված համարելու և տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման /վերահաշվառման/ համակարգչային շտեմարանից հանելու մասին» թիվ 708-Ա որոշումների, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից ներկայացված՝ Կապան համայնքում 2016 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ գրանցված՝ խոտանված տրանսպորտային միջոցների ցանկը և հաշվի առնելով  համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության      կողմ,      դեմ,    ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ   է.

1. Համայնքապետարանի եկամուտների հաշվառման էլեկտրոնային բազայի գործող հատվածից հանել տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) համակարգչային շտեմարանի գործող հատվածից հանված հետևյալ փոխադրամիջոցները՝ համաձայն հավելվածի:

2. Նշված փոխադրամիջոցների գույքահարկի գծով պարտավորությունները 5 109 363 /հինգ միլիոն մեկ հարյուր ինը հազար երեք հարյուր վաթսուներեք/ ՀՀ դրամի չափով համարել անհուսալի դեբիտորական պարտք և համապատասխան փոփոխություններ կատարել  2017 թվականի համայնքի բյուջեի եկամտային մասում: 

3. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված  կարգով:

 
Կողմ (8)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՆԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner