Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 115
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 57-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՉԱՓՆԻ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 46-րդ հոդվածի, 48-րդ հոդվածի 4-րդ մասի և 76-րդ հոդվածի դրույթների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի  N 286  որոշման   և հաշվի առնելով Կապան համայնքի  ղեկավարի  առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին  որոշում  է.

1. Կապան համայնքի վարչական տարածքում՝ Չափնի գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության ներքոհիշյալ  հողամասերը գյուղատնտեսությամբ  զբաղվելու նպատակով, 5 /հինգ/ տարի ժամկետով մրցույթով վարձակալությամբ օգտագործման տրամադրել, սահմանելով`

1)  2.48978 հա /կադաստրային ծածկագիր՝ 09-079-0215-0003/  խոտհարքի համար 10000  (տասը հազար ) դրամ մեկնարկային տարեկան վարձավճար,

2)  0.50706 հա /կադաստրային ծածկագիր՝ 09-079-0215-0004/  խոտհարքի համար 1000 (մեկ հազար ) դրամ մեկնարկային տարեկան վարձավճար,

3)  2.90812հա /կադաստրային ծածկագիր՝ 09-079-0215-0005/  խոտհարքի համար 10000  (տասը հազար ) դրամ մեկնարկային տարեկան վարձավճար,

4)  0.41492 հա /կադաստրային ծածկագիր՝ 09-079-0215-0008/  խոտհարքի համար 1000 (մեկ հազար ) դրամ մեկնարկային տարեկան վարձավճար,

5)  0.83413 հա /կադաստրային ծածկագիր՝ 09-079-0215-0010/  խոտհարքի համար 5000  (հինգ հազար ) դրամ մեկնարկային տարեկան վարձավճար,

6)  2.51445 հա /կադաստրային ծածկագիր՝ 09-079-0215-0012/  խոտհարքի համար 10000 (տասը հազար ) դրամ մեկնարկային տարեկան վարձավճար,

7) 0.53368 հա /կադաստրային ծածկագիր՝ 09-079-0215-0006/  վարելահողի համար 5000 (հինգ հազար) դրամ մեկնարկային տարեկան վարձավճար,

8) 0.80007 հա /կադաստրային ծածկագիր՝ 09-079-0215-0009/  4-րդ կարգի  անջրդի վարելահողի համար 5000 (հինգ հազար) դրամ մեկնարկային տարեկան վարձավճար,

2. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասերի վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրման մրցույթի կազմակերպումը և իրականացումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(28.69 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner