Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 46-րդ և 76-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է. . Կապան համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, Գեղանուշ գյուղում գտնվող 0.12197 հա / կադաստրային ծածկագիր` 09-025-0203-0123/ արոտավայրը` գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով, 5 /հինգ/ տարի ժամկետով մրցույթով վարձակալությամբ օգտագործման տրամադրել, մեկնարկային վարձավճար սահմանելով տարեկան 60 ( վաթսուն) դրամ։
2. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասերի վարձակալության իրավունքով տրամադրման մրցույթի կազմակերպումը և իրականացումը:
|