Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Երվանդ Բաղդասարյանի 01.02.2021թ. դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է. 1. Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան համայնքի Սյունիք գյուղի Մշակույթի տան 2-րդ հարկի 1-ին սենյակից 6.0 քառ.մ մակերեսով հասարակական նշանակության տարածքը 3 (երեք) տարի ժամկետով, ամսական 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ վարձավճարով, վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել անհատ ձեռնարկատեր Երվանդ Բաղդասարյանին համակարգչային ծառայություններ մատուցելու նպատակով:
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
|