Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 4-րդ հոդվածներով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 34-րդ, 35-րդ կետերով, հիմք ընդունելով Կապանի քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 101-Ա որոշումը և քննության առնելով Հարություն Աթայանի դիմումը. որոշում եմ
1.Կապան համայնքի Կապան քաղաքի Դավիթ Բեկ թաղամասի թիվ 3/10 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման գոտում Հարություն Մաքսիմի Աթայանի կողմից ինքնակամ կառուցված և համայնքային սեփականություն գրանցված շինությունը, որի կիսանկուղային հարկում 19.5 քառ․մ արտաքին /16.1 քառ․մ ներքին/ մակերեսով օժանդակ շինություն է, իսկ 1-ին հարկում 39 քառ․մ արտաքին /33.7 քառ.մ ներքին/ մակերեսով ավտոտնակ՝ 0.0039 հա սպասարկման հողամասով` 447 200 (չորս հարյուր քառասունյոթ հազար երկու հարյուր) դրամով (39x10000x0.2316=90330 դրամ ավտոտնակի համար, 19.5x20000x0.2316=90330 դրամ օժանդակ շինության համար, 39x6834.3=266540 դրամ հողամասի համար) ուղղակի վաճառքի միջոցով օտարել Հարություն Մաքսիմի Աթայանին (ծնված 15.12.1963թ.):
2.Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։