Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 85
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 նոյեմբերի 2017 թվականի N 20-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԽԱՌԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԵՐԻՑ ՍԱՄՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ 0.002 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ, Հողային օրենսգրքի 481 հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286, 2006 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի քաղաքային համայնքի /բնակավայրի/ գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» թիվ 1729-Ն, Կապանի քաղաքային համայնքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 81-Ն և 2012 թվականի դեկտեմբերի 13-ի 102-Ա որոշումների, հաշվի առնելով Սամվել Սարգսյանի դիմումը. ո ր ո շ ու մ ե մ

1. Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի թիվ 2/7 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության խառը կառուցապատման հողերից 0.002 հա հողամասը  կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրել Սամվել Սարգսյանին` ավտոտնակ կառուցելու նպատակով:2.Սամվել Սարգսյանի հետ կնքել հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր 25 /քսանհինգ/ տարի ժամկետով` 9100.0 (ինը հազար մեկ հարյուր) դրամ տարեկան վարձավճարով և ապահովել գույքային իրավունքների պետական գրանցումը:3.Տարեկան վճարը ենթակա է վճարման յուրաքանչյուր ամիս հավասար չափերով: Վճարման ժամկետ սահմանել պարտավորությունների ծագման ամսվան հաջորդող յուրաքանչյուր ամսվա 15-ը: Վարձավճարի վճարումը պայմանագրով նախատեսված ժամկետից ուշացնելու դեպքում վարձակալը  յուրաքանչյուր օրվա համար վճարում է  տույժ չմուծված վճարի գումարի 0.1 տոկոսի չափով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(58.50 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner