Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18)-րդ և 19)-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 4-րդ գլուխների պահանջներով,հիմք ընդունելով համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Կապան համայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու» N 143-Ն որոշման 9)-րդ կետի ա. և բ. ենթակետերի պահանջները և հաշվի առնելով ԱՁ Մերի Օհանյանի ոգելից խմիչքի և ծխախոտի վաճառքի թույլտվություն ստանալու մասին 11.01.2019թ. հայտը, որոշում եմ
1.Տալ թույլտվություն ԱՁ Մերի Օհանյանին /ՀՎՀՀ 85696257/` Կապան համայնքի Բաղաբերդի թիվ 1ա շենքի 1-ին հարկում գտնվող առևտրի օբյեկտում ոգելից խմիչքի և ծխախոտի առուվաճառք իրականացնելու համար:
2.Թույլտվությունը տալ 2019 թվականի համար ըստ եռամսյակների՝ սահմանված տուրքը վճարելուց հետո: