| Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը նիստի օրակարգը հաստատելու մասին, համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է. Հաստատել Կապան համայնքի ավագանու 2019 թվականի մայիսի 8-ի թիվ 4  արտահերթ նիստի օրակարգը. 1.Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ /սուբվենցիաներ/ ստանալու նպատակով 2019 թվականին բյուջետային ծրագրավորման հայտեր ներկայացնելուն համաձայնություն տալու մասին |