Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 նոյեմբերի 2017 թվականի N 21-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԽԱՌԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԵՐԻՑ ԷԼԵՆ ՄԵԼՔՒՄՅԱՆԻՆ 0.002 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ, Հողային օրենսգրքի 481 հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286, 2006 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի քաղաքային համայնքի /բնակավայրի/ գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» թիվ 1729-Ն, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն, Կապանի քաղաքային համայնքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 81-Ն և 2012 թվականի դեկտեմբերի 13-ի 102-Ա որոշումների, հաշվի առնելով Էլեն Մելքումյանի դիմումը. ո ր ո շ ու մ ե մ

1.Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի թիվ 2/8 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության խառը կառուցապատման հողերից 0,002  հա հողամասը  կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրել Էլեն Մելքումյանին` ավտոտնակ կառուցելու համար: 2.Էլեն Մելքումյանի հետ կնքել հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր` 25 /քսանհինգ/ տարի ժամկետով՝ 9100,0 (ինը հազար մեկ հարյուր) դրամ տարեկան վարձավճարով և ապահովել գույքային իրավունքների պետական գրանցումը: 3.Տարեկան վարձավճարը ենթակա է վճարման յուրաքանչյուր ամիս հավասար չափերով: Վճարման ժամկետ սահմանել պարտավորությունների ծագման ամսվան հաջորդող յուրաքանչյուր ամսվա 15-ը:Վարձավճարի վճարումը պայմանագրով նախատեսված ժամկետից ուշացնելու դեպքում վարձակալը յուրաքանչյուր օրվա համար վճարում է տույժ չմուծված վճարի գումարի 0.1 %-ի չափով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(57.50 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner