Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ինմասի 24) կետով, համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասի, 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին»թիվ 912-Ն, 2003 թվականի ապրիլի 17-ի «Բազմաբնակարան բնակելի շենքերի, բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից շինությունների, առանձին կանգնած հասարակական ու արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները հաստատելու մասին»թիվ 470-Ն, Կապանի քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 101-Ա որոշումների և քննության առնելով Գալյա Հարությունյանի դիմումը. ո ր ո շ ու մ ե մ
1.Համայնքի Կապան քաղաքի Ռ.Մինասյան փողոցի թիվ 18/44 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման գոտում Գալյա Հարությունյանի կողմից ինքնակամ կառուցած, համայն-քային սեփականություն գրանցված 57.59 քառ.մ ընդհանուր արտաքին մակերեսով երկհարկանի շինությունը 0,00369 հա սպասարկման հողամասով 116 560 /մեկ հարյուր տասնվեց հազար հինգ հարյուր վաթսուն/ դրամով (36.39x10000x0,11=40030.0 դրամ ավտոտնակի, 21.2x20000x0,11=46640 դրամ օժանդակ շինության և 36.9x810=29890 դրամ հողամասի համար) ուղղակի վաճառքի միջոցով օտարել Գալյա Հարությունյանին:
2.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: