Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286, Կապան համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 23-ի թիվ 8-Ն որոշումների և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Կապան համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, Կապան համայնքի Կավարտ թաղամասում գյուղատնտեսական նշանակության 0.25344 հա 4-րդ անջրդի վարելահողը / ծածկագիր՝ 09-001-0230-0027/ գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով, 10 /տաս/ տարի ժամկետով վարձակալությամբ օգտագործման տրամադրել մրցույթով, մեկնարկային վարձավճար սահմանելով տարեկան 660( վեց հարյուր վաթսուն) դրամ:
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
|