Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 82
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 մարտի 2019 թվականի N 449-Ա

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՅՈՒՆԻՔ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԻ (ՓԱՍՏԱՑԻ` ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ) ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ԿԱՄՈ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՍԵՆՅԱԿՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24/-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 51-րդ, 52-րդ, 64-րդ, 72-րդ հոդվածներով, համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի "Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին" թիվ 912-Ն, 2002 թվականի փետրվարի 2-ի "Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին" թիվ 88, 2005 թվականի  դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումների,  հաշվի առնելով Կամո Արզումանյանի դիմումը. ո ր ո շ ու մ ե մ

1. Կապան համայնքի Սյունիք գյուղի թիվ 16 շենքի թիվ 1 բնակարանի /փաստացի՝ անհատական բնակելի տան/ զբաղեցրած 0.04469 հա  սահմանազատված հողամասի նկատմամբ կատարել հիմքերի վերականգնում և ճանաչել  Կամո  Արզումանյանի անհատույց   սեփականության իրավունքը :

2.Վերոնշյալ բնակարանում /անհատական բնակելի տանը/  Կամո  Արզումանյանի կողմից ինքնակամ  կառուցած 10-րդ, 11-րդ և 12-րդ բնակելի սենյակները համարել նրա սեփականությունը:

3.Փոփոխել վերոնշյալ բնակարանի գործառնական նշանակությունը` բնակելի գործառնական նշանակության` որպես բնակելի տուն օգտագործելու նպատակով:

4.Բնակելի տանը տրամադրել հասցե. Սյունիքի մարզ, Կապան համայնք, Սյունիք գյուղ, Վերին թաղամաս, թիվ 14/2:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(42.07 Կբ)
(41.83 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner