Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի ԹԻՎ 3 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը նիստի օրակարգը հաստատելու մասին, Կապան համայնքի ավագանին    որոշում  է.

Հաստատել Կապան համայնքի ավագանու 2021 թվականի մարտի  17-ի թիվ 3  արտահերթ  նիստի օրակարգը.

1․ Կապան համայնքի ավագանու 2019 թվականի փետրվարի 26-ի թիվ 4-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

2․ Համայնքի սեփականություն համարվող գույքի գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին 

3․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող ճանապարհաշինարարարական, շինարարական, գյուղատնտեսական տեխնիկան և սարքավորումները «Կապանի կոմունալ ծառայություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու մասին

4․ Կապան համայնքի վարչական սահմաններում գտնվող, որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին

5․ Կապան համայնքի վարչական սահմաններում, Ճակատեն գյուղում գտնվող, Վարդգես Բալասանյանի և Արթուր Աղագուլյանի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերը Կապան համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերի հետ փոխանակելու մասին

6․ Կապան  համայնքի Կապան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 18/10 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը աճուրդային կարգով օտարելու մասին

7․ Կապան համայնքի Կապան քաղաքի Համլետավան  թաղամաս թիվ 63 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը աճուրդային կարգով օտարելու մասին

8․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Ագարակ և Շիկահող բնակավայրերի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությանը հավանություն տալու մասին

9․Կապան համայնքի վարչական տարածքում՝ Աճանան գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասը վարձակալության իրավունքով մրցույթով օգտագործման տրամադրելու մասին

10․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ, Կաղնուտ, Ճակատեն, Եղվարդ և Սզնակ բնակավայրերում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունը  փոփոխելու և անհատույց սեփականության իրավունքով (նվիրատվություն) Հայաստանի Հանրապետությանը հողամասեր օտարելու մասին

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(15.74 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner