Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 125
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2016 թվականի N_
«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով և 72-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի «Պետական-մասնավոր գործընկերության հետագա զարգացմանն ուղղված` Հայաստանի խմելու ջրի ոլորտի բարեփոխումների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 883-Ն և ««Երևան ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից սպասարկվող տարածքներում պետական-մասնավոր գործընկերության ձևը և ժամկետը սահմանելու մասին» թիվ 888-Ն որոշումները և համաձայն ՀՀ կառավարության 2016 թվականի ապրիլի 28-ի թիվ 16-40 արձանագրային որոշմամբ ներկայացված առաջարկության, որոշման նախագծի քվեարկության      կողմ,       դեմ,     ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին     ո ր ո շ ու մ   է.

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝  համայնքի ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերը և օրվա կարգավորման ջրամբարները սեփականության իրավունքով անհատույց հանձնել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը՝  համաձայն հավելվածի։

2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ սահմանված կարգով կնքել սույն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում նշված գույքի նվիրատվության պայմանագիր և լուծել տվյալ գույքի հետ կապված 2014 թվականի ապրիլի 11-ին համայնքի և «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը։

3.Ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 2013 թվականի հունիսի 07-ի «Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին» թիվ 82-Ա որոշումը:  


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՆԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner