Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
Համայնքային սեփականություն համարվող գույքը, Կապան համայնքի Ներքին Հանդ բնակավայրի 2-րդ փողոցի թիվ 12 շենքի թիվ 2 բնակարանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 2204159) անհատույց (նվիրատվության կարգով) օտարել այն զբաղեցնող և փաստացի տիրապետող անձին`
Սամվել Օնիկի Մկրտչյանին:
Առաջարկել նվիրառուին՝ ապահովել սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ գործառույթների և դրանց հետ կապված ծախսերի կատարումը:
Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: