Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 114
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հուլիսի 2016 թվականի N 51-Ա

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳԱԳԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ, ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 22Ա ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0.09 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ» ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի և 8-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և  Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1920-Ն որոշումների, հաշվի առնելով ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի գլխավոր հատակագծի փոփոխության վերաբերյալ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի թիվ 53  դրական եզրակացությունը     և համայնքի  ղեկավարի  առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության 9 կողմ,  0 դեմ,  0 ձեռնպահ արդյունքներով,  համայնքի ավագանին     ո ր ո շ ու մ  է.

1. Կապան քաղաքային համայնքի գլխավոր հատակագծում կատարել փոփոխություն և սեփականության իրավունքով Գագիկ Գևորգյանին պատկանող, Շահումյան փողոցի  թիվ 22ա հասցեում գտնվող  հատուկ նշանակության  0,09 հա հողամասը /ծածկագիր 09-001-513-008/  փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության «հասարակական կառուցապատման» գործառնական նշանակության:

2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


Կողմ -9

ՊԵՏՐՈՍՅԱՆ ՎԱՀԵ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԻԼԵՆ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՎԱՀԵ

ԹՈՒՄԱՆՅԱՆ ԱՐԱ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ

ՄԵԼԻՔՅԱՆ ՄՈՒՐԱԴ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ՆԱՊՈԼԵՈՆ

ՄԻՐԶՈՅԱՆ ՄՀԵՐ

ՍԱՀԱԿՅԱՆ ԱՐԹՈՒՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
voroshum
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner