Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մաս 22) կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշումով. ո ր ո շ ու մ ե մ
Սեփականության իրավունքով համայնքին պատկանող, համայնքի Կապան քաղաքի Լենհանքեր թաղամասի թիվ 23/3 հասցեում գտնվող շենք շինությունների մասնատման արդյունքում առաջացած նոր գույքային միավորներին տրամադրել հասցեներ.
փայտամշակման տեղամասին և 0.29147 հա սպասարկման հողամասին՝ Սյունիքի մարզ, Կապան համայնք, քաղաք Կապան, Լենհանքեր թաղամաս, թիվ 23/3/1,
պահեստին և 0.15233 հա սպասարկման հողամասին՝ Սյունիքի մարզ, Կապան համայնք, քաղաք Կապան, Լենհանքեր թաղամաս, թիվ 23/3/2: