Այսօր: Չորեքշաբթի, 16 Հուլիսի 2025թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 165
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հուլիսի 2025 թվականի N 782-Ա

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՐՏՅՈՄ ՄԻՆԱՍԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ, ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 11 ՇԵՆՔԻ ԹԻՎ 1Ա ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով,  համաձայն ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին թիվ 88 որոշման հավելվածով հաստատված Կարգի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի  N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի և  հաշվի առնելով  Արտյոմ Սարգսյանի  դիմումը, կից փաստաթղթերը.               ո ր ո շ ու մ ե մ 

 

1.Փոփոխել սեփականության իրավունքով Արտյոմ Մինասի Սարգսյանին պատկանող, Կապան համայնքի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 11 բազմաբնակարան բնակելի շենքի թիվ 1ա հասցեում գտնվող, 55․5 քառ․մ մակերեսով բնակարանի գործառնական նշանակությունը հասարակական գործառնական նշանակության, որպես տարածք օտագործելու նպատակով` առանց նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) տրամադրելու: 

Սույն որոշման 1-ին կետում նշված տարածքին տրամադրել հասցե. ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք. Կապան, Շահումյան  փողոց, թիվ 11 շենք, թիվ 40 տարածք:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(47.26 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner