Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 143
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՆՆԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔԸ` ՁՈՐՔ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 18 ՇԵՆՔԻ, ԹԻՎ 2 ԲՆԱԿԱՐԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով,  Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 35-րդ գլխի կանոններով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության    կողմ,   դեմ,      ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին              ո ր ո շ ու մ   է.

1. Համայնքային սեփականություն համարվող, Կապան քաղաքի Ձորք թաղամասի թիվ 18 շենքի, թիվ 2 բնակարանը վարձակալության իրավունքով տրամադրել քաղաքացի Կարինե Ռաֆիկի Բունյաթյանի ընտանիքին՝

ընտանիքի կազմը՝

Կարինե Ռաֆիկի Բունյաթյան – վարձակալ

Գագիկ Գևորգի Լաչինյան – տղան

Գոռ Գևորգի Լաչինյան – տղան

Անահիտ Գուրգենի Հովսեփյան - մայրը

2. Կարինե Բունյաթյանի հետ կնքել համապատասխան պայմանագիր՝ վարձակալության ժամկետ սահմանելով մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը:

3. Կնքվող պայմանագրով նախատեսել, որ պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում վարձակալի կողմից պայմանագրով ստանձնած պարտավորությունները պատշաճ կատարելու դեպքում վարձակալը ձեռք է բերում նշված բնակարանի վարձակալության նոր պայմանագիր կնքելու կամ գնման կամ անհատույց ձեռք բերելու նախապատվության իրավունք:

4. Բնակարանը վարձակալության տրամադրել անհատույց՝ Կարինե Բունյաթյանին ազատելով վարձակալության վճարից:

5. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված  կարգով:

 
Կողմ (8)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՆԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner