Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 132
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 հուլիսի 2017 թվականի N 67-Ն

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ /ԲՆԱԿԱՎԱՅՐԻ/ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ 1,83 ՀԱ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 29)-րդ կետով, Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1 և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20  կետի, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդվածի 5-րդ,  8-րդ, 9-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «ՀՀ կառավարության որոշումը ՀՀ համայնքների /բնակավայրերի/ գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի  N 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1920-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 20.08.2015թ. N06/11.2/4699-15 դրական եզրակացությունը, հաշվի առնելով համայնքի  ղեկավարի  առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության  9 կողմ,  0   դեմ,  0 ձեռնպահ արդյունքներով,  համայնքի ավագանին   ո ր ո շ ու մ  է.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի գլխավոր հատակագծում կատարել փոփոխություն և համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից  1,83 հա, որից 0,0051հա (կադաստրային ծածկագիր՝ 09-001-0253-0029) այլ  հողատեսքի և 1,8249հա  (կադաստրային ծածկագրեր՝  09-001-0253-0018; 09-001-0253-0019-ից; 09-001-0253-0022-ից; 09-001-0253-0023-ից;   09-001-0253-0024; 09-001-0253-0025;  09-001-0253-0026;  09-001-0253-0027;  09-001-0253-0028-ից; 09-001-0253-0030) վարելահողերի հողատեսքի հողամասերը փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա՝ «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակությամբ:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


Կողմ -9

ԲԱԴԱԼՅԱՆ ԱԻԴԱ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՎԱՀԵ

ԴԱՎԹՅԱՆ ՆԱՐԵԿ

ԴԱՎԹՅԱՆ ՍՊԱՐՏԱԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՐԵԿ

ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ԱՐԱՄ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԷԴԳԱՐ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ՆԱՊՈԼԵՈՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(49.27 Կբ) Voroshum
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner