Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի թիվ 723-Ն, 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշումների և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1.Կապան համայնքի վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող, համայնքի Կապան քաղաքի Հ.Ավետիսյան փողոցի թիվ 182 և 183 հասցեներում գտնվող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման 0.00752 հա /կադաստրային ծածկագիր 09-001-0061-0016/ և 0.00505 հա /կադաստրային ծածկագիր 09-001-0061-0015/ հողամասերը զիփլայն կառուցելու նպատակով աճուրդով վաճառել` մեկնարկային գին սահմանելով 1 մետր քառ. համար 1620 դրամ:
2. Կապան համայնքի վարչական տարածքում, պետական սեփականություն հանդիսացող, համայնքի Կապան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 6/2 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության խառը կառուցապատման 0.00694 հա /կադաստրային ծածկագիր 09-001-0631-0010/հողամասը զիփլայն կառուցելու նպատակով աճուրդով վաճառքի մեկնարկային գին սահմանել 1 մետր քառ.հողամասի համար 1620 դրամ:
3.Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
|