Այսօր: Երեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2025թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 156
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 147-Ա
 

Զեկ. ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ, ՍՅՈՒՆԻՔ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ կետով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 46-րդ հոդվածի, 48-րդ հոդվածի 1- 4-րդ մասերի և 76-րդ հոդվածի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286  որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի,14-րդ կետի բ/ ենթակետի   և հաշվի առնելով Կապան համայնքի  ղեկավարի  և հաշվի առնելով Կապան համայնքի  ղեկավարի  առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին  որոշում  է.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական տարածքում՝ Սյունիք գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության ներքոհիշյալ  հողամասերը գյուղատնտեսությամբ  զբաղվելու նպատակով, 5 /հինգ/ տարի ժամկետով մրցույթով վարձակալությամբ օգտագործման տրամադրել, սահմանելով`

1)  0․105 հա /կադաստրային ծածկագիր՝ 09-082-0518-0047/ հնդավորի համար 5000  (հինգ հազար ) ՀՀ  դրամ տարեկան վարձավճարի մեկնարկային չափ,

2)  0․1 հա /կադաստրային ծածկագիր՝ 09-082-0513-0034/ հնդավորի համար 5000  (հինգ հազար ) ՀՀ  դրամ տարեկան վարձավճարի մեկնարկային չափ,

2. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասի վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրման մրցույթի կազմակերպումը և իրականացումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(28.62 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner