Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24) կետով, համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասի, 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն, 2003 թվականի ապրիլի 17-ի «Բազմաբնակարան բնակելի շենքերի, բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից շինությունների, առանձին կանգնած հասարակական ու արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները հաստատելու մասին» թիվ 470-Ն, Կապան համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 101-Ա որոշումների, քննության առնելով Կամո Աբրահամյանի դիմումը. ո ր ո շ ու մ ե մ
Համայնքի Կապան քաղաքի Ռ. Մինասյան փողոցի թիվ 18/10 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի կառուցապատման գոտում Կամո Աբրահամյանի կողմից ինքնակամ կառուցած, համայնքային սեփականություն գրանցված 18,7 քառ.մ արտաքին մակերեսով ավտոտնակը 0.00187 հա սպասարկման հողամասով, 35720 /երեսունհինգ հազար յոթ հարյուր քսան/ դրամով (18,7x10000x0.011=20570,0 դրամ ավտոտնակի և 18,7x810=15150,0 դրամ հողամասի համար) ուղղակի վաճառքի միջոցով օտարել Կամո Աբրահամյանին: