Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 80
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հուլիսի 2017 թվականի N 504-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀՈՂԵՐԻՑ ԳՈՌ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի    Հանրապետության օրենքի 43-րդ, Հողային օրենսգրքի 481 հոդվածներով, հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության կառավարության  2001  թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286, Հայաստանի Հանրապետության կառավարության  2006  թվականի նոյեմբերի 30-ի թիվ 1729-Ն, Կապանի քաղաքային համայնքի  ավագանու  13.12.2012թ. թիվ 96-Ն և թիվ  102-Ա որոշումները  և հաշվի առնելով  Մ. Պապյան փողոցի  թիվ 1 շենքի թիվ 48 բնակարանի բնակիչ Գոռ Թումանյանի  դիմումը. որոշում  եմ

1.Կապան քաղաքի Վ. Սարգսյանի անվան զբոսայգում՝ «Սեզամ» սրճարանի հարևանությամբ գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման հողերից 3,0 քառ. մ հողամաս կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրել Գոռ Թումանյանին` հյութաքամիչ  սարք տեղադրելու նպատակով:
2. Գոռ Թումանյանի  հետ կնքել հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր` 1 /մեկ/ տարի ժամկետով 9720  /ինը հազար յոթ հարյուր քսան/ դրամ տարեկան վարձավճարով:
3. Տարեկան վարձավճարը ենթակա է վճարման յուրաքանչյուր հաշվետու տարվա` պայմանագրի կնքման օրվանից սկսած մինչև տասնհինգերորդ օրը: Սահմանված ժամկետներում վճարումներ չկատարելու դեպքում կետանցի յուրաքանչյուր օրվա համար հաշվարկել տույժ` տարեկան վճարի գումարի 0.5 տոկոսի չափով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner