Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 201
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՆՆԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի  63-րդ և 67-րդ հոդվածներով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով, համաձայն  Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286, 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման /գտնվելու վայրի/ գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին» թիվ 1746-Ն և 1997 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության և անօգտագործելի հողերի պետական հողային կադաստրի տվյալները հաստատելու մասին» թիվ 237 որոշումների և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության    կողմ,      դեմ,     ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է.

1.Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը /բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի/ աճուրդով օտարելու դեպքում ըստ տարածագնահատման գոտիների սահմանել հետևյալ մեկնարկային գները՝                                                       

Տարածագնահատման գոտին

X

XI

XII

XIII

XIV

XV

XVI

Օտարման մեկնարկային գինը 1 քառ. մետրիհամար  /դրամ/

2500

1600

1000

550

360

240

160

 

2.Համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերը աճուրդով օտարելու դեպքում ըստ հողատեսքերի և ըստ տարածագնահատման գոտիների սահմանել հետևյալ մեկնարկային գները`                                                                                                                                                                /դրամ/                                                                                                                        

Հողատեսքը

Վարելահող

Բազմամյա տնկարկներ

Խոտհարք

Արոտավայր

Այլ հողատեսքեր

Տարածագնահատման գոտին

X- XII

Օտարման մեկնարկային գինը 1 հա-ի համար

 

430000

1442500

257500

207500

207500

Տարածագնահատման գոտին

XIII- XVI

Օտարման մեկնարկային գինը 1 հա-ի համար

350320

1481250

190630

145630

145630

 

 3.Ուժը կորցրած ճանաչել Կապան քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի «Համայնքի սեփականություն համարվող հողամասերը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ օտարելու մեկնարկային գին սահմանելու մասին» թիվ 93-Ն որոշումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՆԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner