Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, համաձայն 2021 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, 2019 թվականի նոյեմբերի 19-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ ՀՕ-225-Ն օրենքի, 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշումների, հիմք ընդունելով «ԶԵՓՅՈՒՌ ԱՐՏ» ՍՊ ընկերության 07.04.2022թ․ տեխնիկական եզրակացությունը, որակավորում ունեցող անձի կողմից տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը /ծածկագիր 2022M4SXSZ/ և քննության առնելով Հայկ Կարախանյանի դիմումը. որոշում եմ
1. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 17122018-09-0013 վկայականի համաձայն համայնքի Կապան քաղաքի Բաղաբուրջ թաղամասի «Մանկավարժ» Ա/Ը թաղամաս թիվ 7 հասցեում գտնվող սեփականության իրավունքով Հայկ Ժիրայրի Կարախանյանին պատկանող 0.06 հա մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված 24.7 քառ․մ արտաքին /17.5 քառ․մ ներքին/ մակերեսով այգետնակը, 17.2 քառ․մ մակերեսով հարթակը, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և թույլատրել գրանցելու որպես Հայկ Ժիրայրի Կարախանյանի սեփականություն:
2.Պարտավորեցնել Հայկ Ժիրայրի Կարախանյանին շինությունների օրինականացման համար տեղական բյուջե վճարել 43080 (քառասուներեք հազար ութսուն, /24.7+17.2/x10000x0.1028=43080) ՀՀ դրամ:
3.Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած: