Այսօր: Կիրակի, 24 Մարտի 2019թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2536
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, +374-285-42036, 060521818, kapan.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 դեկտեմբերի 2018 թվականի N 148-Ա

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ,ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԾՎԱՆԻԿ ԳՅՈՒՂԻ ՆՈՐ ՋՈՒՐ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ 7.3756 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 481-րդ և 60-րդ հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետի ը) ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի  թիվ 1269-Ն որոշման և հիմք ընդունելով էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 2012 թվականի նոյեմբերի 27-ին տրված ՇԱԹՎ-29/232 (նախկին 14/179) օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը, թիվ ԼՎ-232 լեռնահատկացման ակտը և էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2016 թվականի դեկտեմբերի 29-ի ընդերքի տեղամասի ընդլայնման և թույլտվության ժամկետի երկարաձգման մասին թիվ 134-Ա հրամանը, հաշվի առնելով համայնքի ղեկավարի  առաջարկությունը, համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է.

1. Կապան համայնքի վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող, Կապան համայնքի Արծվանիկ գյուղի Նոր Ջուր թաղամասի թիվ 3 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր» կատեգորիայի «արդյունաբերական օբյեկտների հողեր» գործառնական նշանակության 7.3756 հա հողամասը  /ծածկագիր 09-018-0111-0580/ ընդերքօգտագործման  նպատակով /որպես պոչամբար/ առանց մրցույթի կառուցապատման իրավունքով մինչև 2041 թվականի մայիսի 30-ը տրամադրել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը՝ 1374080,0 /մեկ միլիոն երեք հարյուր յոթանասունչորս հազար ութսուն/ դրամ տարեկան վարձավճարով:

 2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


Կողմ -12

ԱՆՏՈՆՅԱՆ ԱՐԵՆ

ԱՍՐՅԱՆ ՎԱՉԵ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԻԼԵՆ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՎԱՀԵ

ԴԱՎԹՅԱՆ ՆԱՐԵԿ

ԴԱՎԹՅԱՆ ՇԱՆԹ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՅԿ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ՆԱՊՈԼԵՈՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԱ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԺԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(47.61 Կբ) Voroshum
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner