Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» N 731-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի, հիմք ընդունելով «ՏՐԻՎԻՈՒՄ ԷՔՍՊԵՐՏ» ՍՊ ընկերության 01.08.2024թ. եզրակացությունը, որակավորում ունեցող անձի կողմից տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը /ծածկագիր` 2023MUEZV3/ և քննության առնելով Նորայր Բաբայանի դիմումը, կից փաստաթղթերը, ո ր ո շ ու մ ե մ
1.Համայնքի Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի թիվ 15 շենքի հարևանությամբ գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0.00106 հա հողամասում ինքնակամ կառուցված երկհարկանի շինությունը, որի նկուղային հարկում 10.6 քառ․մ արտաքին /8.8 քառ․մ ներքին/ օժանդակ շինություն՝ նկուղ է, իսկ 1-ին հարկում 10.6 քառ․մ արտաքին /8.8 քառ․մ ներքին/ մակերեսով ավտոտնակ, որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և համարել համայնքային սեփականություն` առանձնացնելով 0.00106 հա սպասարկման հողամաս:
2.Շինությանը տրամադրել հասցե. Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք. Կապան, Երկաթուղայինների փողոց, թիվ 15/35: