Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ պարբերության 2-րդ կետի, 66–րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, համաձայն Կապան համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 25-ի թիվ 70-Ա որոշման, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի,հաշվի առնելով Շահեն Ալեքսանյանի դիմումը, ո ր ո շ ու մ ե մ
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 3/11 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման 0.02711 հա մակերեսով հողամասը /կադաստրային ծածկագիր 09-001-0506-0137/ ուղղակի վաճառքի միջոցով օտարել Շահեն Վոլոդյայի Ալեքսանյանին /ծնված 03.04.1969թ․/ 782810 /յոթ հարյուր ութսուներկու հազար ութ հարյուր տաս/ ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով՝ սեփականության իրավունքով նրան պատկանող Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող հողամասի ընդլայնման համար։
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 3/12 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման 0.0017 հա մակերեսով հողամասը /կադաստրային ծածկագիր 09-001-0506-0138/ ուղղակի վաճառքի միջոցով օտարել Շահեն Վոլոդյայի Ալեքսանյանին /ծնված 03.04.1969թ․/ 49090 /քառասունինը հազար իննսուն/ ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով՝ սեփականության իրավունքով նրան պատկանող Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող հողամասի ընդլայնման համար։
3.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: