Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ և 67-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի N 723-Ն, 2001 թվականի ապրիլի 12-ի  N 286 որոշումների   և հաշվի առնելով համայնքի  ղեկավարի  առաջարկությունը,  համայնքի ավագանին   ո ր ո շ ու մ  է. 1. ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնք, գյուղ Սևաքար 1-ին թաղամաս 9/3 հասցեում  գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող   0.01902 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիր 09-087-0009-0005) աճուրդային կարգով օտարել` բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գինը 27400  ՀՀ դրամ:  
2..Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասերի աճուրդի կազմակերպումը և իրականացումը: 
   |