Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2015 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 6/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0.28929 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Կապանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» թիվ 723-Ն, 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286,  Կապան քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի «Համայնքի սեփականություն համարվող հողամասերը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ օտարելու մեկնարկային գին սահմանելու մասին»  թիվ 93-Ն որոշումների   և հաշվի առնելով համայնքի  ղեկավարի  առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության     կողմ,       դեմ,       ձեռնպահ արդյունքներով,  համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է.

1. Համայնքային սեփականություն հանդիսացող, Գործարանային փողոցի թիվ 6/2 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական  նշանակության օբյեկտների կատեգորիայի  արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության  հողերից 0.28929 հա հողամասը /ծածկագիր 09-001-0544-0005/ արդյունաբերական կառուցապատման նպատակով /շինարարական կազմակերպության բազա կառուցելու/ աճուրդով վաճառել` մեկնարկային գին սահմանելով 3760770,0 /երեք միլիոն յոթ հարյուր վաթսուն հազար յոթ հարյուր յոթանասուն/ դրամ:   
2. Համայնքի ղեկավարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner