Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 ապրիլի 2024 թվականի N 683-Ա

,,ԿԱՊԱՆԻ ԳԻՏԱԿՆԵՐ,, ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով,38-րդ հոդվածի 1-ին մասի 7)-րդ կետով, և 46-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Կապան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի <<Կապան համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 146 – Ն որոշումը,հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական  խորհրդի նախագահի գրությունն ու ծրագիրը, որոշում եմ

1. Ս/թ ապրիլի 28-ին Գարեգին Նժդեհի հուշահամալիրում ,,Կապանի գիտակներ,,ինտելեկտուլ խաղ-մրցույթ ծրագիրը բարձր մակարդակով կազմակերպելու համար Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական  խորհրդի նախագահ Հրանտ Արզումանյանին համայնքի բյուջեի  բաժին 08 խումբ 02 դաս 04 բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 4727 հոդվածից հատկացնել 389000/երեք հարյուր ութսունինը հազար/ ՀՀ դրամ:  

2․ Հանձնարարել՝ 

1) Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի նախագահ Հրանտ Արզումանյանին՝ ծրագրի իրականացման վերաբերյալ ներկայացնել հաշվետվություն։ 

2) Ֆինանսական բաժնին՝ կատարել համապատասխան ֆինանսավորում


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner