Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 օգոստոսի 2017 թվականի N 69-Ա

««ՍՅՈՒՆԻՔ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ և 42)-րդ կետերով,  հաշվի առնելով ՀՀ Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամի տնօրենի 2017 թվականի հունիսի 28-ի և օգոստոսի 15-ի գրությունները և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության   10   կողմ,   0    դեմ,  0    ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին   ո ր ո շ ու մ   է.

1. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 29062017-09-0015 վկայականով ամրագրված գույքը /ՀՀ Սյունիքի մարզի Սյունիք համայնք, Գաղթական թաղամաս 70 հասցեում գտնվող օդանավակայանը/ կոնցեսիոն կառավարման իրավունքով 25 տարի ժամկետով տրամադրել ««Սյունիք» օդանավակայան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

2. Լիազորել համայնքի ղեկավարին կնքելու կոնցեսիոն կառավարման պայմանագիր՝ պայմանով, որ դրա գործողության ընթացքում ««Սյունիք» օդանավակայան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կապահովվեն Կապանի օդանավակայանի վերագործարկումը և հետագա շահագործումը  միջազգային ստանդարտներին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացնելու համար բոլոր անհրաժեշտ աշխատանքները և ներդրումները /ուղևորահամալիրի կառուցում, թռիչքադաշտի վերանորոգում և այլն/: 

3. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


Կողմ -10

ԲԱԴԱԼՅԱՆ ԱԻԴԱ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՎԱՀԵ

ԴԱՎԹՅԱՆ ՆԱՐԵԿ

ԴԱՎԹՅԱՆ ՍՊԱՐՏԱԿ

ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ԱՐԱՄ

ՄԵԼԻՔՅԱՆ ՄՈՒՐԱԴ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ՆԱՊՈԼԵՈՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԱ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԺԱՆ

ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(47.83 Կբ) voroshum
(1.12 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner