Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 115
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հուլիսի 2018 թվականի N 581-Ա

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՃԱԿԱՏԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՇՏԱԲԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Սյունիքի մարզի արտակարգ իրավիճակներում  բնակչության պաշտպանության  և քաղաքացիական պաշտպանության   համակարգերի նախապատրաստման 2018թ. հիմնական միջոցառումների պլանի, 2018   օգոստոսի 3-ին Ճակատեն  բնակավայրում անց է կացվելու շտաբային ուսումնավարժություն  <<Բնակչության  պաշտպանությանն  ուղղված  միջոցառումների  կազմակերպումը  խոշոր անտառային   հրդեհների  դեպքում>> թեմայով: ՈՒսումնավարժության կազմակերպման և արդյունավետ անցկացման նպատակով` ո ր ո շ ու մ եմ.

1. ՈՒսումնավարժության ղեկավարման շտաբի պետ նշանակել Կապանի համայնքապետարանի գյուղատնտեսության և հողօգտագործման բաժնի գլխավոր մասնագետ Անուշավան Հարությունյանին:

2. ՈՒսումնավարժությունում ընդգրկել՝ համայնքապետարանի  ղեկավար կազմին, համայնքապետարանի աշխատակազմին, Ճակատեն բնակավայրի ներկայացուցիչներին   և   կազմավորումների  հրամանատարներին:

3. Հաստատել ուսումնավարժության նախապատրաստման օրացուցային պլանը և ապահովել պլանով նշված միջոցառումների սահմանված ժամկետում կատարումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(43.01 Կբ) Voroshman
(125.00 Կբ) Plan
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner