Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22) կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշումով, հաշվի առնելով Ադրինե Սարգսյանի դիմումը. ո ր ո շ ու մ ե մ
Կառուցապատման իրավունքով Ադրինե Սարգսյանին պատկանող, համայնքի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 13 շենքի հարևանությամբ գտնվող 0,02 հա հողամասին և տաղավարին տրամադրել հասցե. Կապան համայնք, ք. Կապան, Շահումյան փողոց, թիվ 13/27: