Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 74
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 մայիսի 2019 թվականի N 758-Ա

«ՇԱՀՐ ԻՆՎԵՍՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ՄՀԵՐ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քննելով «ՇԱՀՐ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ տնօրեն Մհեր Ավետիսյանի կողմից կատարված արարքի մասին 2019 թվականի մայիսի 17-ին կազմված արձանագրությունը և կից  նյութերը,

ՊԱՐԶԵՑԻ

«ՇԱՀՐ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ տնօրեն Մհեր Ավետիսյանը Սյունիքի մարզի Կապան համայնքի, Կապան քաղաքի Գործարանային փողոցի 3/3/2 հասցեում ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա ինքնակամ (առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի) կառուցել է թվով երկու պահեստ՝ 167,42 քմ և 31,99 քմ մակերեսներով։ Այսինքն «ՇԱՀՐ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ տնօրեն Մհեր Ավետիսյանը կատարել է վարչական իրավախախտում, որը նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով, մեղավոր է այն կատարելու մեջ և ենթակա է վարչական պատասխանատվության։

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին և 2191-րդ հոդվածի 3-րդ մասերով,

ՈՐՈՇԵՑԻ

1. «ՇԱՀՐ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ տնօրեն Մհեր Ավետիսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար որպես վարչական տույժ նշանակել տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի՝ 200000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի  չափով:

2. Նշանակված տուգանքը ենթակա է վճարման (հ/հ 900315201153) սույն որոշումը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան  տասնհինգ օրվա ընթացքում, իսկ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:  

3․ Նշված ժամկետում տուգանքի վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը ենթակա է հարկադիր կատարման օրենքով սահմանված կարգով:  

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սահմանված կարգով «ՇԱՀՐ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ տնօրեն Մհեր Ավետիսյանին իրազեկելուն հաջորդող օրվանից։

5. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում: 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner